Լրատվամիջոցները տեղեկացնում են ընտրարշավի ֆոնին Քանյե Ուեսթի եւ Թրամփի փեսայի հանդիպման մասին

20:42   13 Օգոստոս 2020    291

Ռեփեր Քանյե Ուեսթը, որը ցանկանում է մասնակցել ԱՄՆ նախագահական ընտրություններին, հանդիպել է գործող նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդականի և փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ:

Ըստ աղբյուրների, հանդիպումը կայացել է Կոլորադոյում, որտեղ Քուշները ժամանել է իր կնոջ՝ նախագահի դստեր՝ Իվանկա Թրամփի հետ:

Ինքը՝ Քանյե Ուեսթը, իր թվիթերյան էջում գրել է, որ պատրաստ է հրապարակային հարցազրույց տալ և պատմել Քուշների հետ հանդիպման մասին: Ըստ ռեփերի՝ նրանք քննարկել են սևամորթների իրավունքների եւ հնարավորությունների մեծացման մասին գիրքը,, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayat.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները