Բելառուսական ՏՏ ընկերությունները սպառնացել են Լուկաշենկոյին, որ կհեռանան երկրից

20:57   13 Օգոստոս 2020    273

Բելառուսում ՏՏ ընկերության հիմնադիրները, ղեկավարները և աշխատակիցները պատրաստել են բաց նամակ, որով նախազգուշացնում են ոլորտի ոչնչացման մասին, եթե բռնությունները շարունակվեն:

Ինչպես նշվում է նամակում, երկրում ստեղծվել են պայմաններ, որոնց դեպքում տեխնոլոգիական բիզնեսը չի կարող գործել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Հազարավոր մարդիկ ձերբակալվել և դատապարտվել են: Խաղաղ բողոքները ցրվում են ուժի ոչ պատշաճ կիրառմամբ: Սովորական անձինք առանց պատճառի կալանավորվում են, ծեծի են ենթարկվում և ձերբակալվում: Մի քանի օր է, ինչ ամբողջ երկրում սահմանափակվել է մուտքը համացանց», – ասվում է կոչում:

Նամակում ասվում է, որ մոտ ժամանակներս մասնագետների արտահոսք կսկսվի, կարձանագրվի ՏՏ ոլորտի աճի դանդաղում և ներդրումների նվազում բելառուսական ՏՏ ընկերություններում: Ըստ ՏՏ մասնագետների՝ այս ոլորտում երկրի բոլոր ձեռքբերումները կարող են անհետանալ կարճ ժամանակահատվածում:

Hayat.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները