Չինաստանում կորոնավիրուս է հայտնաբերվել Բրազիլիայից ներկրված հավի թևիկներում

21:25   13 Օգոստոս 2020    378

Չինաստանի Շենժեն քաղաքում կորոնավիրուս է հայտնաբերվել Բրազիլիայից ներկրված հավի սառեցված թևիկներում:

Շենժենի առողջապահության ոլորտի ներկայացուցիչները հետազոտել են նաև այն մարդկանց, որոնք կարող էին հպված լինել վարակված ապրանքներին ներկրման ժամանակ, սակայն նրանց բոլորի թեստերի պատասխանը բացասական է եղել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Իշխանություններն այժմ ստուգումներ են իրականացնում նույնանուն ապրանքանիշի այլ արտադրանքներում:

Հիշեցնենք, որ Չինաստանի իշխանությունները նոր տեսակի կորոնավիրուս էին հայտնաբերել ներկրված սառեցված ծովամթերքի փաթեթավորման մեջ, որը բերվել էր Դալյան նավահանգստային քաղաքից, որտեղ վերջերս կորոնավիրուսով վարակման աճ էր գրանցվել:

Բրազիլիան ողջ աշխարհում երկրորդ տեղում է գտնվում կորոնավիրուսով վարակման և հիվանդությունից մահվան ցուցանիշով: Հարավամերիկյան երկրում վարակման դեպքերի թիվը գերազանցել է 3,1 մլն-ը, մահացածների թիվը` 104 000-ը:

Hayat.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները