ԱՄՆ-ը լրացուցիչ մաքսատուրքեր է սահմանում մարմելադի, ջեմերի եւ մուրաբայի վրա Գերմանիայից եւ Ֆրանսիայից

21:51   13 Օգոստոս 2020    291

Սեպտեմբերի 1-ից մարմելադը, մուրաբաներն եւ ջեմերը Գերմանիայից եւ Ֆրանսիայից լրացուցիչ մաքսատուրքերով կհարկվեն Միացյալ Նահանգներ ներմուծման ժամանակ: Դրանք ապրանքների եւ ծառայությունների ցանկում կփոխարինեն պանիրներին Հունաստանից եւ թխվածքաբլիթներին Մեծ Բրիտանիայից:

Լրացուցիչ տուրքերի ենթակա ապրանքների ընդհանուր ծավալը կմնա անփոփոխ` տարեկան 7,5 միլիարդ դոլար: Այս մասին նշվում է առեւտրային բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի գրասենյակի հայտարարության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչպես նշվում է փաստաթղթում, պահպանվում է նաեւ տուրքերի չափը` 15 տոկոս` ինքնաթիռների եւ 25 տոկոսը` այլ ապրանքների վրա:

ԵՄ երկրների եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտրային կոնֆլիկտը ծագել է անօրինական, ինչպես թվում էր կողմերին, ավիաշինարարական ընկերությունների սուբսիդավորման պատճառով: Արդյունքում ԱՄՆ-ի կողմից Boeing-ի եւ ԵՄ-ի կողմից Airbus-ի ստացված սուբսիդիաների օրինականության վերաբերյալ բողոքներն ուղարկվել էին Առեւտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ) նույն օրը` 2004 թվականի հոկտեմբերի 6-ին: 2018 թվականի մայիսին Airbus-ի համար ԵՄ սուբսիդիաները որպես Boeing-ի շահերը խախտող ճանաչեց, եւ Միացյալ Նահանգներն այդ ժամանակ անմիջապես սպառնալիքներով հանդես եկան Եվրամիության դեմ: 2019-ի մարտին ԱՀԿ-ն կանգնեց ԵՄ-ի կողքին` պնդելով, որ ԱՄՆ-ում ապօրինի ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել Boeing-ին:

Hayat.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները