ԱՄՆ-ը վերսկսել է փախստականների ընդունումը

22:38   14 Օգոստոս 2020    301

Համավարակի պատճառով հնգամսյա դադարից հետո Միացյալ Նահանգները վերսկսել է փախստականների ընդունումը: Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտը:

Մարտին ԱՄՆ-ը ժամանակավորապես դադարեցրել էր փախստականների ընդունումը այն բանից հետո, երբ Միգրացիայի միջազգային կազմակերպությունը եւ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը հայտարարել էին վերաբնակեցման համար ուղեւորությունների ժամանակավոր դադարեցման մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պետդեպարտամենտի ներկայացուցիչը CNN-ին հայտնել է, որ պետքարտուղար Մայք Պոմպեոն նախորդ ամսվա վերջին հավանություն է տվել փախստականների ընդունելության վերսկսմանը:

«Այս ծրագիրը կենսական նշանակություն ունի աշխարհի ամենախոցելի փախստականների համար, ովքեր այլընտրանք չունեն եւ COVID-19-ի համավարակի պատճառով ավելի խոցելի են դարձել: Ծրագիրը վերականգնել է փախստականների ժամանումը, որոնց հայցերը հաստատվել են հուլիսի 30-ից՝ COVID-19-ի հետ կապված անվտանգության բոլոր միջոցառումների պահպանումով՝ «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների» պահանջներին համապատասխան »,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նույնիսկ ընդունելության վերսկսման դեպքում այս ֆինանսական տարում ժամանածների թիվը սպասվածից ցածր կլինի: Հուլիսի 31-ի դրությամբ ԱՄՆ մուտքի թույլտվություն է ստացել 7905 մարդ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները