Չինաստանը հուսով է, որ ԱՄՆ-ը պայմաններ կստեղծի առեւտրային գործարքի առաջին փուլի իրականացման համար

09:13   14 Օգոստոս 2020    240

Չինաստանը հուսով է, որ Միացյալ Նահանգները կդադարեցնի սահմանափակող եւ խտրական գործողությունները չինական ընկերությունների դեմ եւ պայմաններ կստեղծի առեւտրային գործարքի առաջին փուլի համար, հինգշաբթի ասել է առեւտրի նախարարի օգնական Ժեն Հունբինը:

Նրա խոսքերով՝ կորոնավիրուսի համավարակը եւ ԱՄՆ-ի արտահանման հսկողությունը, անկասկած, ազդել են Չինաստանի կողմից ամերիկյան ապրանքների եւ ծառայությունների գնման վրա, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

ԱՄՆ-ի եւ Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաները շաբաթ օրը հանդիպելու են տեսակոնֆերանսի ռեժիմով՝ առեւտրային գործարքի առաջին փուլի իրականացումը գնահատելու համար:

Hayat.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները