PORTL տեխնոլոգիան իրական ժամանակում ամբողջ հասակով հոլոգրամներ է ստեղծում

09:42   14 Օգոստոս 2020    219

Ամերիկյան PORTL ընկերությունը սկսել է իր «հոլոպորտացիա» սարքի վաճառքը. այն իրական ժամանակում ամբողջ հասակով հոլոգրամներ է ստեղծում:

Մշակողների խոսքով՝ մոդուլը ժամանակի ընթացքում կարող է դառնալ Zoom-ի եւ Skype-ի այլընտրանքը՝ չնայած նրան, որ սկզբնական շրջանում թանկ կլինի՝ մոտ 60 000 դոլար բազային տարբերակի համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչպես հայտնում է ZDNet-ը, հոլոգրաֆիկ բլոկը մշակվել է Դեւիդ Նուսբաումի կողմից եւ համարվում է առաջավոր տեխնոլոգիա «հոլոպորտացիայի» համար: Տեխնոլոգիան ցանկացած վայրից իրական ժամանակի ռեժիմում փոխանցում է 4K (4096×3072 պիքսել) թույլատրելիությամբ պատկեր:

Մարդը, որը պրոյեկցվել է մոդուլում, կարող է լսել եւ տեսնել լսարանին որակյալ ինտերնետ միացության հասանելիության պայմանով, հաղորդում է HighTech+-ը:

Hayat.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները