Բրազիլիային լրացուցիչ տեղեկություն կպահանջվի նախքան կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութ գնելը

09:54   14 Օգոստոս 2020    268

Բրազիլիային լրացուցիչ տեղեկություն եւ բանակցություններ կպահանջվի նախքան COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութ գնելը, ասել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Էդուարդո Պազուելոն:

Պազուելոն ասել է, որ ինքը մասնակցել է ազգային առողջապահության Anvisa կարգավորողի, Բրազիլիայում Ռուսաստանի դեսպանատան եւ Պարանի նահանգի կառավարության ներկայացուցիչների հեռավար հանդիպմանը, սակայն նշել է, որ ռուսական պատվաստանյութը դեռ վաղ փուլում է գտնվում: «Սա միայն սկիզբն է»,- ասել է նա: «Մենք ամբողջ տեղեկատվությունը չունենք, մենք չենք կարող հետեւել տվյալներին ... Դեռեւս նախատեսվում են բանակցություններ եւ շատ անելիքներ», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա ասել է, որ առավել խոստումնալից պատվաստանյութ ներկայումս մշակում են Օքսֆորդի համալսարանի հետազոտողները` AstraZeneca Plc-ի հետ համատեղ:

AstraZeneca-ն համաձայնել է իր հնարավոր պատվաստանյութերի տասնյակ միլիոնավոր դոզաներ վաճառել դաշնային կառավարությանը եւ կազմակերպել տեխնոլոգիայի փոխանցումը, որպեսզի Բրազիլիան կարողանա այն արտադրել երկրի ներսում՝ Ռիո դե Ժանեյրոյի Fiocruz ինստիտուտում:

Hayat.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները