ՌԴ-ում հարցման մասնակից բժիշկների մեծ մասն անվստահություն է հայտնել կորոնավիրուսի դեմ առաջին գրանցված պատվաստանյութի առնչությամբ

10:27   14 Օգոստոս 2020    228

Ռուսաստանում «Բժշկի տեղեկատու» ծառայության անցկացրած հարցման մասնակից բժիշկների մեծ մասն անվստահություն է հայտնել Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության կենտրոնի կողմից կորոնավիրուսի դեմ ստեղծված պատվաստանյութի առնչությամբ, գրում է eadaily.com կայքը։

Աղբյուրը մանրամասնում է, որ այս հարցին բացասական պատասխան է տվել հարցման ավելի քան 3000 մասնակցի 52%-ը։ Պատվաստմանը կողմ է հանդես եկել հարցվածների 24․5%-ը։

Պատասխանելով պատվաստանյութի նկատմամբ անվստահության պատճառի մասին հարցին՝ 66%-ը նշել է, որ դրա արդյունավետության մասին բավականաչափ տեղեկություն չկա, 48%-ին էլ շփոթության մեջ է գցել այն փաստը, որ չափազանց կարճ ժամանակահատվածում է հնարավոր եղել ստեղծել այն։

Հարցվածների 20%-ը միևնույն ժամանակ հայտարարել է, որ իրենց հիվանդներին, գործընկերներին և ծանոթներին խորհուրդ կտան պատվաստվել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները