Աֆղանստանի իշխանություններն սկսել են ազատ արձակել թալիբների վերջին խմբին

10:46   14 Օգոստոս 2020    263

Աֆղանստանի իշխանություններն սկսել են բանտերից ազատ արձակել «Թալիբան» արմատական շարժման 400 կողմնակիցներց վերջին խմբին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ օգոստոսի 14-ին այդ մասին հայտնել Է Աֆղանստանի Անվտանգության ազգային խորհուրդը:

«Աֆղանստանի իշխանությունները երեկ ազատ են արձակել այն 400 թալիբներից 80-ին, որոնց Լոյա ջիրգան (Աֆղանստանի ցեղերի ավագների արտակարգ ժողով) որոշել Է բաց թողնել՝ ուղղակի (միջաֆղանական) բանակցությունները եւ ընդհանուր զինադադարն արագացնելու համար»,- ասված Է Twitter-ում խորհրդի հաղորդագրության մեջ:

Օգոստոսի 10-ին Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին ստորագրել Է հրամանագիր այն ցուցակից «Թալիբանի» գերյալ կողմնակիցների վերջին խմբի ազատման մասին, որն արմատականները հանձնել Էին փետրվարին ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ բանակցությունների ժամանակ: Դրանից մեկ օր առաջ Աֆղանստանի ցեղերի ավագների արտակարգ ժողովը որոշում Էր ընդունել թալիբների հիշյալ խմբին տեղական բանտերից ազատելու մասին:

Մինչեւ հիմա Աֆղանստանի իշխանությունները հրաժարվում Էին բանտերից ազատել ծայրահեղականների այդ խմբին, որոնք, Քաբուլի կարծիքով, ոչ միայն «Թալիբանի» կողմնակիցներ են, այլեւ կատարել ծանր քրեական հանցագործություններ: Ինչպես օգոստոսի 10-ին հայտնել Է Աֆղանստանի 1TV հեռուստաալիքը, միջաֆղանական բանակցությունները կսկսվեն օգոստոսի 16-ին Դոհայում: Ըստ փետրվարի 29-ին ԱՄՆ-ի հետ թալիբների ստորագրած համաձայնագրի՝ բանակցությունները պետք Է սկսվեին տակավին մարտ ամսին, սակայն շարժումն իր անդամներին նախապես ազատ արձակելու պայման Է դրել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աֆղանստան  


Վերնագիրի այլ պիտակները