Թրամփի նախկին փաստաբանը խոսել է Ռուսաստանի հետ նրա կապերի մասին

16:58   14 Օգոստոս 2020    319

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Կոենը խոստացել է պատմել, թե ինչ կապեր է, իբր, ունեցել ԱՄՆ նախագահը Ռուսաստանի հետ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է РИА Новости-ն:

Կոենը խոստացել է բացահայտել, թե ինչպես է Թրամփը Ռուսաստանի օգնությամբ զբաղվել խաբեությամբ նախագահական ընտրություններին:

Նրա խոսքերով, ամերիկացիների մի մասը հավատում էր, որ ԱՄՆ նախագահը վերահսկվում է Ռուսաստանի կողմից, և Թրամփի կողմնակիցները Մոսկվայի հետ սկանդալը համարում էին «դեմոկրատների կողմից հորինած վհուկների որս»․ «Երկու կողմերն էլ սխալվում էին»,-գրել է Կոենը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները