Զո Բայդենն ԱՄՆ բոլոր նահանգապետներին կոչ է արել դիմակ կրելու պարտադիր ռեժիմ սահմանել

12:04   14 Օգոստոս 2020    226

Նախագահի դեմոկրատ թեկնածու Զո Բայդենը ԱՄՆ բոլոր նահանգապետերին կոչ է արել դիմակ կրելու պարտադիր ռեժիմ սահմանել` կորոնավիրուսի տարածումն ԱՄՆ-ում կանխելու համար, որն ավելի քան 165.000 մարդու կյանք է խլել ԱՄՆ-ում, փոխանցում է Reuters-ը:

Բայդենը դիմակ կրելու համապետական ​​մանդատի կոչ է արել իր հայրենի Վիլմինգթոն քաղաքում հանրային առողջապահության հարցերով խորհրդականների հետ վիրտուալ հանդիպումից հետո:

«Յուրաքանչյուր ամերիկացի պետք է դիմակ կրի դրսում առաջիկա երեք ամսվա ընթացքում,- ասել է Բայդենը:- Յուրաքանչյուր նահանգապետ պետք է պարտադիր դարձնի դիմակ կրելը»: Նա ասել է, որ դիմակ չկերն անտեղի մահերի է հանգեցրել:

«Հուսով եմ, որ մենք դասեր ենք քաղել: Հուսով եմ, որ նախագահը դաս է քաղել»,- ասել է Բայդենը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները