Իսրայելն օրակարգից հանել է Հորդանանի Արևմտյան ափի բռնակցման ծրագիրը․ Թրամփ

12:36   14 Օգոստոս 2020    204

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ Արևմտյան ափի նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը հռչակելու հարցը դեռևս հանվել է օրակարգից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքերով՝ այդ հարցը քննարկվել է, սակայն իսրայելական կողմը համաձայնել է հետաձգել այն: Ամերիկացի առաջնորդը նշել է, որ Իսրայելը «մեծ» և «իմաստուն» զիջում է արել:

«Հիմա դա օրակարգում չէ, ես չեմ կարող ասել, թե ինչ կլինի ապագայում», – ասել է Թրամփը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները