Աֆղանստանում սկսվել է 400 թալիբների ազատ արձակման գործընթացը

14:26   14 Օգոստոս 2020    234

Աֆղանստանի իշխանությունները սկսել են մնացած 400 թալիբների ազատ արձակման գործընթացը, նախօրեին նրանցից 80-ը ազատ են արձակվել, ասվում է Ազգային անվտանգության խորհրդի գրասենյակում:

Երկուշաբթի Tolo News-ը հղում անելով նախագահական պալատում գտնվող աղբյուրին, հաղորդել է, որ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հրամանագիր է ստորագրել 400 թալիբներին ազատելու մասին:

«Նախօրեին Աֆղանստանի Իսլամական հանրապետության կառավարությունը ազատ է արձակել 80 թալիբի՝ ուղիղ բանակցությունները և տևական հրադադարի ռեժիմը ամբողջ երկրում արագացնելու համար», - ասվում է գրասենյակի հաղորդագրության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աֆղանստան  


Վերնագիրի այլ պիտակները