Գիտնականները առաջարկել են կորոնավիրուսը բուժել ռադիացիայով

14:52   14 Օգոստոս 2020    274

Ամերիկացի եւ կանադացի գիտնականները առաջարկել են նոր տիպի կորոնավիրուսը բուժել ճառագայթային թերապիայի միջոցով։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «Իզվեստիա» պարբերականը։ Նրանք պարզել են, որ ցածր դոզայնացման ռենտգենյան ճառագայթները կարող են նվազեցնել թոքաբորբից մահացությունը մինչեւ քսան տոկոսով։ Թերապիայի այս մեթոդը արդեն կիրառվել է կորոնավիրուսով հիվանդ տասը պացիենտի հանդեպ։ Մեկ կուրսի տեւողությունը ճառագայթման, կարող է տեւել մինչեւ տասը րոպե։ Այն հեշտորեն կարող են տանել նույնիսկ տարեցներն ու խրոնիկ հիվանդություն ունեցողները։

Մասնագետները, սակայն նախազգուշացրել են, որ այս թերապիան ունի բազմաթիվ ուղեկցող երեւույթներ։ Բացի այդ, ճառագայթները ոչնչացնում են ինչպես բորբոքումները, այնպես էլ ինֆեկցիայի դեմ պայքարելու համար անհրաժեշտ իմունիտետային մարմնիկները։ Ռուս մասնագետները կարծում են, որ նման եղանակով բուժումը վտանգավոր է, քանի որ ճառագայթային թերապիան լիովին հետազոտված չէ, եւ նախ պետք է փորձարկումների երկար փուլ անցնի։

Hayatsk.info

Հեշթեգներ: Գիտնականներ  


Վերնագիրի այլ պիտակները