Չեխիայի վարչապետը կողմ է Բելառուսում նախագահի նոր ընտրությունների անցկացմանը

15:59   14 Օգոստոս 2020    227

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը հատարարել է, որ Բելառուսում պետք է անցկացվեն նախագահի նոր ընտրություններ:

Նա նշել է, որ բելառուսներին անհրաժեշտ է արագ օգնություն:

«Նախագահի ընտրություններ Բելառուսում պետք է կրկին անցկացվեն: Դրանք պետք է լինեն թափանցիկ և անցնեն օտարերկրյա դիտորդների ներկայությամբ », - մեջբերում է նրա խոսքերը Novinky.cz պորտալը:

Ավելի վաղ Բաբիշն ասել էր, որ ցնցված է Բելառուսում տեղի ունեցած իրադարձություններից, և կոչ է անում Եվրամիությանը ակտիվորեն արձագանքել դրանց:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չեխիա  


Վերնագիրի այլ պիտակները