ԼՂ ադրբեջանական համայնքը մեկնաբանել է անջատողական ռեժիմի «պետական մարմինների» տեղափոխումը Խանքենդիից Շուշա

12:53   14 Օգոստոս 2020    635

Հայկական մամուլում լուրեր են շրջանառվում, որ Ադրբեջանի օկուպացված հողերում ստեղծված անջատողական ռեժիմի «պետական մարմինները» Խանքենդիից տեղափոխվելու են Շուշա:

Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի մարզի ադրբեջանական համայնքի հայտարարության մեջ նշված է, որ Շուշան հին պատմություն ունեցող ադրբեջանական քաղաք է, հաղորդում է Hayatsk.info-ն:

«Մենք դատապարտում ենք օկուպանտ Հայաստանի՝ քաղաքի հիմնադրման 270-ամյակի նախաշեմին հերթական սադրանք ձեռնարկելու փորձերը: Վերջին սադրանքներից մեկն էլ այն էր, որ որոշ ժամանակ առաջ նրանք փոխեցին Շուշայի վերին Գովհար աղա մզկիթի ճարտարապետությունը՝ փորձելով այն ներկայացնել որպես «իրանական մզկիթ», իսկ ռուսական եկեղեցին՝ որպես հայկական: Բացի այդ, Հայաստանի ղեկավարությունը Շուշայում կազմակերպեց «երդմնակալության արարողություն» կոչվող շոու:

Պարբերաբար բնույթ կրող նման քայլերը խոչընդոտում են հակամարտության կարգավորմանը: Օկուպանտ երկրի սադրիչ գործողությունները չեն կոտրի հարազատ հողեր վերադառնալու մեր վճռականությունը: Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը անպայման կվերադառնա մեր հողեր այնտեղ կձևավորի Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունը խորհրդանշող կառույցներ», - նշված է հայտարարության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լեռնային-Ղարաբաղ  


Վերնագիրի այլ պիտակները