Չինաստանը Կոնֆուցիուսի ինստիտուտի հարցով ԱՄՆ որոշումը գնահատում է որպես դեմոնիզացիայի ակտ

20:24   14 Օգոստոս 2020    306

Չինաստանը Կոնֆուցիուսի ինստիտուտի հարցով ԱՄՆ որոշումը գնահատում է որպես դեմոնիզացիայի ակտ: Նման հայտարարությամբ հանդես է եկել Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը: Նրա խոսքով՝ Պեկինը պահպանում է պատասխան գործողություններ ձեռնարկելու իր իրավունքը:

«Ցանկանում եմ հատուկ նշել, որ ԱՄՆ-ում Կոնֆուցիուսի ինստիտուտի նկատմամբ ԱՄՆ գործողությունները դեմոնիզացիայի ակտ է: Մենք ցավում ենք եւ դեմ ենք դրան»,-ասել է դիվանագետը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա ԱՄՆ-ին կոչ է արել խուսափել Սառը պատերազմի մտածելակերպից, ուղղել սխալներն ու դադարեցնել կրթական ծրագրերի քաղաքականացումը:

Նա ուշադրություն է դարձել նրան, որ ԱՄՆ-ում Կոնֆուցիուսի բոլոր համալսարանները երկար ժամանակ աշխատել են փոխադարձ հարգանքի սկզբունքներին համապատասխան:

Hayat.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները