ԱՄՆ-ը մինչեւ սեպտեմբերի 21-ը երկարաձգել է Կանադայի եւ Մեքսիկայի հետ ոչ էական ուղեւորությունների արգելքը

09:26   15 Օգոստոս 2020    215

ԱՄՆ-ը մինչեւ սեպտեմբերի 21-ը երկարաձգել է Կանադայի եւ Մեքսիկայի հետ ոչ էական ուղեւորությունների արգելքը:

«Մենք շարունակում ենք աշխատել մեր կանադացի եւ մեքսիկացի գործընկերների հետ, որպեսզի դանդաղեցնենք կորոնավիրուսի տարածումը»,-ասել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարի պաշտոնակատար Չադ Վուլֆը: «Համապատասխանաբար, մենք համաձայնության ենք եկել երկարաձգել ոչ էական ուղեւորությունների սահմանափակումը մինչեւ սեպտեմբերի 21-ը»,-նշել է նա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշենք, որ ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 5,2 մլն դեպք:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները