Մերկելը և Մակրոնը հաջորդ շաբաթ կհանդիպեն Միջերկրական ծովի ափին

10:04   15 Օգոստոս 2020    211

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպում են նախատեսում հաջորդ շաբաթ:

Այդ մասին հայտնում է «Եվրոպեյսկայա պրավդան»՝ հղում անելով DPA- ին:

Առաջնորդների հանդիպումը տեղի է ունենալու Ֆրանսիայում, Ֆրանսիայի նախագահի Fort de Bregancon ամառային նստավայրում՝ Միջերկրական ծովի ափին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ելիսեյան պալատից հայտնում են, որ այցը ծրագրված է որպես աշխատանքային հանդիպում՝ քննարկելու համար այն հարցերը, որոնք կլինեն եվրոպական օրակարգում արձակուրդային սեզոնի ավարտից հետո:

Դրանց թվում են`կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը, ԵՄ բյուջեն, շրջակա միջավայրի և առևտրային հարցերը:

Քննարկվելու են նաև ԵՄ հարաբերությունները Չինաստանի և աֆրիկյան առանձին երկրների հետ, ինչպես նաև իրավիճակը Լիբանանում և Բելառուսում:

Հիշեցնենք, որ ներկայումս Գերմանիան նախագահում է ԵՄ խորհրդում և էական ազդեցություն ունի դրա օրակարգի ձևավորման վրա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մերկել   Մակրոն  


Վերնագիրի այլ պիտակները