Թուրքական լրատվամիջոցները հայտնում են բանակի ղեկավարության Բաքու այցի մասին

15:00   14 Օգոստոս 2020    538

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից օգոստոսի 13-ին, այցով մեր երկրում գտնվող Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին, Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Յաշար Գյուլերին, թուրքական բանակի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Ումիթ Դունդարին, Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Հաքան Քուչուքաքյուզին, Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Ադնան Օզբալին և զինվորական պատվիրակության այլ անդամների ընդունելությունը լայնորեն լուսաբանվել է եղբայրական երկրի առաջատար լրատվամիջոցների կողմից:

Ըստ Hayatsk.info-ի, ԶԼՄ-ները տարածում են բազմաթիվ տեղեկություններ, լուսանկարներ և տեսանյութեր, որոնք վերաբերվում են Թուրքիայի ռազմական պատվիրակության հյուրընկալությանը, Պատվո և նահատակների ծառուղիներ այցելությանը, զորավարժությունները հետևլու տեղեկություններին: Հեռուստաալիքները պատրաստել են այցի վերաբերյալ ծավալուն հաղորդումներ:

Anadolu և IHA գործակալությունները, Milliyet, Yeni Şafak, Sabah, Hürriyet, Takvim և այլ թերթեր, NTV, A HABER, TRT AVAZ, TRT HABER, TGRT հեռուստաալիքներ և այլ ազդեցիկ լրատվամիջոցներ, ինչպես նաև թեմայի վերաբերյալ լայն տեղեկատվությունը շարունակում է տարածվել պետական գերատեսչությունների կայքերում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները