Աբեն կապիտուլյացիայի 75-ամյակին երդվել է, որ Ճապոնիան այլեւս երբեք պատերազմների չի մասնակցի

10:26   15 Օգոստոս 2020    254

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն կապիտուլյացիայի 75-ամյակին երդվել է, որ Ճապոնիան այլեւս երբեք պատերազմների չի մասնակցի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մենք կշարունակենք հետեւել այդ երդմանն ու այլեւս երբեք չենք մասնակցի պատերազմների»,-նշել է նա: Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված ճապոնացիների հիշատակին եւ նշել, որ երկիրը վճռականորեն շարունակում է համագործակցել միջազգային հանրության հետ, որի նպատակն է լուծել ամենատարբեր խնդիրներ:

Դրանից հետո «Նիպպոն բուդոկան» սրահում, որտեղ կայացել է արարողությունը, մեկ րոպե լռություն է հայտարարվել, ապա ժողովրդին դիմել է Ճապոնիայի կայսր Նարուհիտոն: Նա վստահություն է հայտնել, որ երկիրը կկարողանա հաղթահարել կորոնավիրուսի պանդեմիան եւ դրա հետ կապված դժվարությունները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները