ԱՄՆ-ը պետք է դասեր քաղի զենքի էմբարգոյի քվեարկության ձախողումից․ Իրանի ԱԳՆ

12:08   15 Օգոստոս 2020    234

ԱՄՆ-ը պետք է կարգավորի իր քաղաքականությունը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իրանի դեմ զենքի էմբարգոյի երկարաձգման վերաբերյալ քվեարկության ձախողումից հետո, հակառակ դեպքում կմեկուսացվի միջազգային ասպարեզում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին:

«Միացյալ Նահանգները պետք է դասեր քաղի իր անհաջողությունների մասին և ՄԱԿ-ում իրեն խայտառակելը դադարեցնի: Հակառակ դեպքում կմեկուսացվի ավելին, քան հիմա է»,-գրել է նա։

Ըստ Մուսավիի՝ «միջազգային հանրությունը ևս մեկ անգամ վճռականորեն մերժեց Միացյալ Նահանգների անխոհեմ և ապարդյուն փորձը ՝ խաթարելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի լիազորությունները»:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հայտնել էր, որ Անվտանգության խորհուրդը մերժել է զենքի էմբարգոն երկարաձգելու ամերիկյան բանաձևը: Իրանի նկատմամբ զենքի ներկրման սահմանափակումները, միջուկային գործարքի պայմանների համաձայն, լրանում են հոկտեմբերի 18-ին:

Ամերիկյան փաստաթուղթը չի ընդունվել, քանի որ շատ երկրներ ձեռնպահ են մնացել, մինչդեռ Ռուսաստանն ու Չինաստանը դեմ էին դրան:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները