Եվրախորհրդարանի երկու պատգամավորների թույլ չեն տվել մուտք գործել Բելառուս

12:47   15 Օգոստոս 2020    314

Ուրբաթ օրը՝ օգոստոսի 14-ին, Բելառուսի հետ հարաբերությունների գծով Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Ռոբերտ Բեդրոնին և Բելառուսի հարցով ԵԽ զեկուցող, պատգամավոր Պյատրաս Աուշտրյավիչիուսին մերժել են մուտք գործել Բելառուսի տարածք:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Եվրախորհրդարանի մամուլի ծառայությանը:

Համատեղ հայտարարության մեջ քաղաքական գործիչները շեշտել են, որ Բելառուսի իշխանությունների գործողությունները ցույց են տալիս, որ «նրանք հրաժարվում են երկխոսության ցանկացած հնարավորությունից»:

Պատգամավորները նաև նշել են, որ այս օրերին որոշվում է հանրապետության ապագան: Նրանք կարծում են, որ Եվրամիության ինստիտուտները պետք է «սկզբունքայնություն ցուցաբերեն՝ աջակցելու և պաշտպանելու ժողովրդավարական երկրում ապրելու համար բելառուս ժողովրդի օրինական ձգտումները, որտեղ գործում է օրենքի գերակայությունը, հարգվում են հիմնարար ազատությունները և մարդու իրավունքները»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելառուս  


Վերնագիրի այլ պիտակները