Լուկաշենկոն արտաքին միջամտության տարրեր է տեսնում և մտադիր է կապվել Պուտինի հետ

14:35   15 Օգոստոս 2020    264

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում տեղի ունեցած նիստի ժամանակ հայտարարել է, որ ցանկանում է կապվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ` քննարկելու հանրապետությունում ստեղծված իրավիճակը, որն արդեն սպառնում է «ոչ միայն Բելառուսին»:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է belta.by կայքը:

«Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում: Մեզ պետք չէ հանգստացնել խաղաղ ակցիաներով և բողոքի ցույցերով: Մենք տեսնում ենք, թե խորքում ինչ է կատարվում: Մենք դա շատ լավ ենք տեսնում: Եվ հետո, մենք կարդացել ենք «գունավոր հեղափոխությունների» ձեռնարկները: Ավելին, «գունավոր հեղափոխությունների» ձեռնարկներում (դա յուրահատկություն է, դրա մասին մենք այսօր կխոսենք Պաշտպանության նախարարության ռազմավարական վարչության կենտրոնում) արդեն հայտնվել են արտաքին միջամտության տարրեր»,-հայտարարել է Լուկաշենկոն:

Նա նշել է նաև, որ ցանկանում է իրավիճակը քննարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, քանի որ այն արդեն սպառնում է «ոչ միայն Բելառուսին»:

«Բելառուսի դեմ ագրեսիա է հյուսվում: Պետք է կապվել Պուտինի` ՌԴ նախագահի հետ, որպեսզի նրա հետ բանակցեմ հիմա: Որովհետև սա արդեն սպառնալիք է ոչ միայն Բելառուսի դեմ»,-հավելել է Լուկաշենկոն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լուկաշենկո  


Վերնագիրի այլ պիտակները