Մահմեդական կինը դատի է տվել McDonalds-ին սեռական ոտնձգությունների եւ կրոնական խտրականության համար

17:59   15 Օգոստոս 2020    280

Մերիլենդի McDonald's-ում աշխատող մահմեդական կինը պնդում է, որ մենեջերներն ու աշխատակիցները սեռական ոտնձգություններ են թույլ տվել նրա նկատմամբ եւ ենթարկել կրոնական խտրականության, երբ նա իսլամ է ընդունել, հաղորդում է AP-ը։

Բալթիմորից 28-ամյա Դայմոնդ Փաուելը դատի է տվել իր նախկին գործատուին՝ Լենհեմից Susdewitt Management LLC-ին։

2016 թվականին, երբ նա սկսել է աշխատել ընկերությունում, որը ղեկավարել է McDonald's-ի երկու գրասենյակ Բալթիմորի միջազգային օդանավականայանում, Փաուելը քրիստոնյա էր։ Այնուհետեւ նա ընդունել էր իսլամ եւ աշխատավայրում սկսել կրել հիջաբ, կրոնական գլխաշոր, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Մենեջերներից մեկն ասել էր նրան հանել այդ վերնահագուստը, իսկ մյուս մենեջերն ասել էր․ «Դուք չպետք է սպասեք, մինչեւ Աստված կարթնանա, որպեսզի դուք աղոթեք»,-ասվել է Փաուելի դաշնային հայցում։

Փաուելը համարում է, որ նա պետք է աղոթի օրական հինգ անգամ սահմանված ժամին։ Համաձայն իր հայցի՝ գործադիր մենեջերն ի սկզբանե բավարարել է Փաուելի խնդրանքը աղոթելու համար կարճ ընդմիջումներ անելու մասին իր հերթափոխի ժամանակ։

Սակայն գլխավոր մենեջերն արգելել է Փաուելին աղոթել օդանավակայանի անաղմուկ վայրում եւ փոխարենը կարգադրել նրան աղոթել խորդանոցում, իսկ հետո առհասարակ արգելել է՝ ասելով՝ «Աստված կհասկանա», նշված է հայցի մեջ։

Դատական հայցում նշված է նաեւ, որ Փաուելը ենթարկվել է սեռական ոտնձգությունների աշխատավայրում․ մի քանի մենեջեր եւ գործընկեր հարցրել են նրան՝ արդյո՞ք նա կույս էր, իսկ հերթափոխի պետը ակնհայտ սեռական բնույթի նկատողություններ էր արել։

Hayatsk.info

Հեշթեգներ: McDonalds  


Վերնագիրի այլ պիտակները