Խորհրդակցություններին պետք է մասնակցեին ԱՄՆ առեւտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը, ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը, Չինաստանի փոխվարչապետ Լյու Հեն եւ այլք:
Այդպիսով, փետրվարի 15-ին համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից առաջին հանդիպումը չի կայանա:
Bloomberg-ը նշում է, որ հունվարին Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ առեւտրային համաձայնագրի ստորագրումից հետո լարվածությունն աճել է: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանին մեղադրել է կորոնավիրուսի տարածման, ինչպես նաեւ Հոնկոնգին ազգային անվտանգության մասին օրենքի ընդունումը ստիպելու համար, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Հավելյալ լարվածություն է ստեղծել TikTok-ի ու WeChat-ի արգելման սպառնալիքը: Ըստ Թրամփի՝ դրանք սպառնում են ԱՄՆ ազգային անվտանգությանը:
Hayat.info
Հեշթեգներ:
Աշխարհ