ԱՄՆ-ը հազար զինվորականով կմեծացնի Լեհաստանում իր ռազմական կոնտինգենտը

18:36   15 Օգոստոս 2020    234

ԱՄՆ-ը հազար զինվորականով կմեծացնի Լեհաստանում իր ռազմական կոնտինգենտը:

Այս մասին հայտարարել է Լեհաստանի ԱԳ նախարար Յացեկ Չապուտովիչը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա նշել է, որ պետք չէ Լեհաստանում հավելյալ զորքեր տեղակայելու ԱՄՆ-ի որոշումը կապել Գերմանիայից զորքերի դուրսբերման որոշման հետ: «Գերմանիայից հեռացող ստորաբաժանումները տեղակայվել են Եվրոպայի այլ հատվածներում»,-ասել է նախարարը:

«Լեհաստանում ԱՄՆ ներկայության ուժգնացումը առանձին պրոցես է, որը մենք երկար ժամանակ իրականացնում ենք: Եվ դա նպատակ ունի ամրապնդել Լեհաստանի անվտանգությունը»,-հավելել է նա:

Hayat.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները