Միչիգանում սպիտակագլուխ ծովարծվի հետ բախման արդյունքում ոչնչացվել է կառավարական ԱԹՍ-ն

18:55   15 Օգոստոս 2020    261

Միչիգանում սպիտակագլուխ ծովարծվի հետ բախման արդյունքում ոչնչացվել է կառավարական ԱԹՍ-ն:

Ափային հատվածի քարտեզագրման համար EGLE անօդաչու թռչող սարքը թռիչք էր իրականացնում Էսքան քաղաքից ոչ հեռու: Այն արժեր 950 դոլար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հարվածից հետո ԱԹՍ-ն ընկել է Միչիգան լիճը: Այն այդպես էլ չեն գտել՝ չնայած որոնողական աշխատանքները շարունակվել են մի քանի օր:

«Հարձակումը կարող էր տեղի ունենալ էլեկտրոնային հակառակորդի հետ տարածքային վեճի կամ էլ պարզապես այն պատճառով, որ ծովարծիվը քաղցած էր: EGLE անօդաչուների թիմը մտադիր է միջոցներ ձեռնարկել՝ նվազեցնելու նման հարձակումների կրկնումը, ինչպես նաեւ մտադիր է փոխել ԱԹՍ-ի արտաքին տեսքը, որպեսզի այն նման չլինի ճայի»,-ասվում է կառավարության հայտարարության մեջ:

Hayat.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները