COVID-19. Եվրոպայում նոր սահմանափակումներ են սահմանվում

19:16   15 Օգոստոս 2020    269

Եվրոպական որոշ երկրների իշխանությունները փորձում են զսպել կորոնավիրուսի տարածումը:

Իսպանիայի կառավարությունը որոշել է հավելյալ միջոցներ ձեռնարկել, մասնավորապես, դիսկոտեկները, գիշերային բարերը փակել, ինչպես նաև սահմանել ծխելու արգելքը փողոցում և այլ հասարակական վայրերում, երբ չկա հնարավորություն պահպանելու երկու մետր սոցիալական հետավորություն: Վերջին երկու շաբաթվա ընթացքում Իսպանիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության շուրջ 50 հազար նոր դեպք, օրվա կտրվածքով՝ 3 հազար 500, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այս զարգացումների ֆոնին Գերմանիան Իսպանիային, բացառությամբ Կանարյան կղզիների, մտցրել է համաճարակային առումով ոչ բարենպաստ իրավիճակ ունեցող երկրների ցանկ:

Միացյալ Թագավորությունը կրկին մտցնում է երկշաբաթյա կարանտին Ֆրանսիայից, Նիդեռլանդներից և Մոնակոյից եկող քաղաքացիների համար: Ֆրանսիայի տարածքում ներկայում գտնվում է 160 հազարից ավելի բրիտանացի զբոսաշրջիկ:

Hayat.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները