Ֆրանսիայում պաշտպանիչ դիմակներ կարտադրեն խուլուհամրերի համար

19:58   15 Օգոստոս 2020    251

Ֆրանսիայում սկսել են արտադրել պաշտպանիչ դիմակներ, որոնք թույլ են տալիս կարդալ ըստ շրթունքների:

Արտադրությունը Փարիզի մոտ գտնվող իր ձեռնարկությունում մեկնարկում է France Handicap-ը` հաշմանդամություն ունեցող անձանց ֆրանսիական ամենամեծ ասոցիացիաներից մեկը, որը ստեղծվել է 20-րդ դարի 30-ական թվականներին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դիմակը կենտրոնում լայն թափանցիկ մաս կունենա` շուրթերը տեսանելի դարձնելով զրուցակցին: Թափանցիկ էկրանը պատրաստված է պոլիվինիլքլորիդային թաղանթից: Դիմակը հագեցած է ականջներին հագնող ձգվող օղակներով կամ կպչուն ժապավեններով, որոնք թույլ են տալիս այն ամուր ամրացնել դեմքին:

Արտադրական կարողությունը թույլ է տալիս ասոցիացիային արտադրել օրական 300 դիմակ: Նման սարքի գաղափարը առաջ է քաշել Թուլուզի բնակիչ Անիսա Մեկրաբեշը, որը տառապում է խլությամբ: Նա սկսել է ծրագրի համար գումար հավաքել ինտերնետի միջոցով՝ օգտագործելով կրաուդֆանդինգի մեթոդը: France Handicap-ը միացել է նախագծին` դիմակների արտադրությունն ու վաճառքն ապահովելու առաջարկով:

Դիմակի վրա տեղադրված ֆիլտրի բարձրորակ կտորը կարող է դիմակայել 20 լվացքի: Դիմակի պլաստիկ մասը ներսից պատված է հատուկ նյութով, որը թույլ չի տալիս դրան քրտնել։


Hayat.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները