Սեուլում դատախազը կծել է տաքսու վարորդին

20:02   15 Օգոստոս 2020    259

Սեուլի ոստիկանությունը հետաքննում է մի դեպք, որի ժամանակ դատախազության աշխատակիցը ծեծել եւ կծել է տաքսու վարորդին:

Ինչպես հայտնել են հարավկորեական լրատվամիջոցները, վկայակոչելով Սեուլի Սոչխոյի շրջանի ոստիկանական բաժանմունքի տեղեկատվությունը, դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 14-ի կեսգիշերին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գլխավոր դատախազության 36-ամյա աշխատակիցը հարբած վիճակում նստել է տաքսի, որի վարորդը տարեց մարդ է եղել: Անհայտ պատճառներով դատախազը մեքենայի արագ ընթացքի ժամանակ փորձել է բացել դուռը եւ դուրս գալ: Վարորդը կանգնեցրել է մեքենան եւ սկսել է ուղեւորին համոզել հանդարտվել՝ նշելով, որ դեռ չեն հասել նշված հասցե:

Hayat.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները