Պոմպեոն Բելառուսի իշխանություններին կոչ է արել երկխոսություն սկսել հասարակության հետ

20:16   15 Օգոստոս 2020    281

Բելառուսի իշխանությունները պետք է երկխոսություն սկսեն քաղաքացիական հասարակության հետ: Այս մասին շաբաթ օրը Լեհաստանի արտաքին գործերի նախարար Յացեկ Չապուտովիչի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

«Մենք կոչ ենք անում բելառուսական իշխանություններին երկխոսություն սկսել բելառուսական հասարակության հետ»,- ասել է նա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պոմպեոյի խոսքերով՝ ԱՄՆ իշխանությունները աջակցում են Բելառուսում բողոքի ցույցերի մասնակիցների ազատ արձակմանը, սակայն այդ գործողությունները անբավարար են համարում:

«Մենք քննարկել ենք Բելառուսում իրավիճակը, որին ուշադիր հետեւում ենք: Ուրախ էի տեսնել, որ ձերբակալվածներից ոմանք ազատ են արձակվել, բայց դա ակնհայտորեն բավարար չէ»,- ասել է նա:

Չապուտովիչն, իր հերթին, Բելառուսում իրադարձությունների զարգացումն «անհանգստացնող» է անվանել եւ եւս մեկ անգամ կոչ է արել բելառուսական իշխանություններին «հարգել մարդու իրավունքները»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները