Մեքենան այնպես էր նախագծվել, որպեսզի ցույց տա այն ամենը, ինչ այն ժամանակ օգտագործվում էր մեքենայի արտադրության համար: Pontiac Ghost Car մոդելն ստեղծվել էր General Motors-ի կողմից Rohm և Hass ընկերության հետ համագործակցության արդյունքում, որն հնարել էր օրգանական ապակին, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Հեղափոխական նյութը մեծամասամբ փոխարինել էր մետաղյա շերտը, որից պատրաստվում էր մեքենայի մարմինը՝ այդպիսով ցուցադրելով մեքենայի ներքին աշխատող մասերը: «Ուրվական-մեքենա» անվանումն ստացած տրանսպորտային միջոցը ժամանակին գնահատվել էր 25 000 դոլար:
1940 թվականին կառուցվել էր երկրորդ Pontiac Ghost Car-ը՝ Golden Gate Exposition ցուցադրությանը մասնակցելու համար:
1939 թվականին կառուցված մեքենան Երկրորդ աշխարհամարտի տարիներին հանձնվել էր Սմիթսոնյան թանգարանին, ապա 2011-ին աճուրդով վաճառվել 308 000 դոլարով:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ