«Բելավիա» պետական ավիաընկերության աշխատակիցները միացել են Բելառուսում շարունակվող բողոքի ակցիաներին

20:51   15 Օգոստոս 2020    278

Բելառուսական «Բելավիա» պետական ավիաընկերության և Մինսկի օդանավակայանի աշխատակիցները միացել են երկրում տեղի ունեցող ցույցերի ժամանակ ուժայինների կիրառած բռության դեմ բողոքի ակցիային:

«Մենք կողմ ենք ազնիվ ընտրություններին, դեմ ենք սադրանքներին, որոնք սկսվել են, երբ ներս չեն թողել ո՛չ մեր թեկնածուներին, ո՛չ դիտորդներին»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր շարունակվում են բողոքի ակցիաները, որոնց մասնակիցները իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները