Հնդկաստանը կորոնավիրուսի դեմ երեք պատվաստանյութ է փորձարկում եւ պատրաստ է դրանք արտադրել

21:25   15 Օգոստոս 2020    382

Հնդկաստանը կորոնավիրուսի վարակի դեմ երեք պատվաստանյութ է փորձարկում, եւ արդեն պատրաստ է դրանք քաղաքացիների շրջանում տարածելու ծրագիրը:

Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին՝ ելույթ ունենալով Անկախության ազգային տոնի առթիվ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Երեք պատվաստանյութեր փորձարկման տարբեր փուլերում են: Երբ գիտնականները հավանություն տան, մենք պատրաստ կլինենք արտադրել դրանք: Մենք ունենք ճանապարհային քարտեզ, թե ինչպես պատվաստանյութը կհասնի ամեն հնդիկին ամենակարճ ժամանակահատվածում»,- ասել է վարչապետը:

Նա հավելել է, որ թվային առողջապահության ազգային ծրագրի շրջանակներում Հնդկաստանի յուրաքանչյուր քաղաքացի առողջության նույնականացման քարտ (Health ID card) կստանա։ «Յուրաքանչյուր հնդիկ առողջության քարտ կստանա: Ամեն անգամ, երբ այցելեք բժշկի կամ դեղատուն, այն կնշվի ձեր առողջության քարտում եւ կարտացոլվի ձեր պրոֆիլի վրա՝ համազգային մակարդակով: Բժշկի նշանակումից մինչեւ առաջարկվող դեղորայքը, ամեն ինչ կնշվի ձեր առողջության պրոֆիլում»,- նշել է Մոդին՝ խոսելով Կարմիր ամրոցի պատշգամբից։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները