Տիխանովսկայայի շտաբը տեղեկություն է տարածել քվեների զուգահեռ հաշվարկի արդյունքների վերաբերյալ

22:14   15 Օգոստոս 2020    320

Բելառուսում նախագահի ընդդիմադիր թեկնածուի Սվետլանա Տիխանովսկայայի շտաբից հայտնել են, որ իրենք արդեն հայտնաբերել են մոտ 300 ընտրատեղամաս, որտեղ կեղծվել են քվեարկության արդյունքները:

«Գոլոս» հարթակի թիմն այժմ մշակում է տվյալները՝ օգնելու համար մարդկանց՝ պաշտպանելու իրենց ընտրությունը: Միջանկյալ տվյալները վկայում են, որ ԿԸՀ-ի և իրականության արդյունքները խիստ հեռու են միմյանցից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Չնայած համացանցի արգելափակմանը՝ մենք արդեն ստացել և ստուգել ենք ավելի քան 500 հազար լուսանկարված քվեաթերթիկներ և գտել ենք գրեթե 300 ընտրատեղամաս, որտեղ քվեարկության արդյունքները կեղծվել են: Ամբողջ երկրի հետ միասին մենք դեմ ենք այն դաժանություններին և բռնություններին, որոնք իշխանությունները թույլ են տալիս: Եվ մենք կոչ ենք անում դադարեցնել բոլոր գործողությունները, որոնք ճնշում են մարդկանց ազատության և կամարտահայտման իրավունքը: Մենք հավաքել ենք տվյալների մի հսկայական բազա, որի հիման վրա հիմա կարող ենք վստահորեն հայտարարել՝ նախագահական ընտրությունների արդյունքները կեղծվել են», – ասվում է փաստաթղթում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները