Բուլղարիայի վարչապետը որոշել է փոխել երկրի սահմանադրությունը

22:27   15 Օգոստոս 2020    284

Ավելի քան մեկ ամիս շարունակվող զանգվածային հակակառավարական ցույցերի ֆոնին երկրի դե ֆակտո ղեկավար վարչապետ Բոյկո Բորիսովը հայտարարել է հանրապետության սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին:

Ի թիվս այլ բաների, նախարարների կաբինետի ղեկավարն առաջարկում է փոխել խորհրդարանի անդամների թիվը՝ 240-ից դարձնելով 120, բարեփոխել դատական համակարգը եւ կրճատել արդարադատության նախարարի լիազորությունները:

Ըստ ամենայնի, Բորիսովը որոշել է քաղաքացիների ուշադրությունը բողոքի ցույցերից տեղափոխել հանրապետության հիմնական օրենքի շուրջ բանավեճերի վրա: Տեղի քաղաքագետները քաղաքական մոդելը վերափոխելու նրա ծրագրերում իշխանությունը հնարավորինս երկար պահելու ցանկություն են տեսել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բուլղարիայի սահմանադրության մեջ փոփոխությունը հաստատվում է, այսպես կոչված, Մեծ ժողովրդական ժողովի քվեարկությամբ: Այս մարմնի գումարման համար, որի նիստը վերջին անգամ եղել է 30 տարի առաջ, պահանջվում է խորհրդարանի անդամների երկու երրորդի դրական որոշումը:

Բուլղարիայի առաջատար ընդդիմադիր սոցիալիստական կուսակցության նախագահ Կորնելիա Նինովան արդեն իսկ այդ քայլի նկատմամբ անվստահություն է հայտնել: Սա նշանակում է, որ Բորիսովի կողմից վերահսկվող իշխող «Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման»-ի ծրագիրը կյանքի կոչելու համար անհրաժեշտ կլինի բոլոր մյուս քաղաքական ուժերի աջակցությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները