Ադրբեջանի հավաքականը բարելավել է դիրքերը ՖԻՖԱ-ի աղյուսակում

14:56   17 Սեպտեմբեր 2020    644

Հրապարակվել է ՖԻՖԱ-ի ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը:

Ինչպես հայտնում է Hayatsk.info-ն, հաշվետու ժամանակահատվածում անցկացված խաղերը որոշակի փոփոխությունների են հանգեցրել աղյուսակում:

Ազգերի լիգայում կայացած երկու խաղերի արդյունքով՝ Ադրբեջանի հավաքականը, որը սեփական հարկի տակ պարտվել է Լյուքսեմբուրգին (1: 2) և հաղթել Կիպրոսին արտագնա խաղում (1: 0), 2 միավորով ավելացրել է վարկանիշը և 2 հորիզոնականով առաջադիմել է ցուցակում: 1179 միավորով Ջանի դե Բիազիի խնամարկյալները 112-րդն են աշխարհում: Ադրբեջանի ազգային հավաքականը Նիգերի հետ կիսում է աղյուսակի 112-րդ տեղը:

Նշենք, որ ցուցակը գլխավորում է Բելգիայի ազգային հավաքականը (1773 միավոր):

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները