Վաշինգտոնն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցային ցուցակը

11:23   18 Սեպտեմբեր 2020    297

ԱՄՆ ֆինանսների նախարարությունն Իրանի դեմ պատժամիջոցային ցուցակում ընդգրկել է ևս 45 իրանցու, մեկ լիբաբանցու և 4 ընկերության։

Նրանց, մասնավորապես, մեղադրում են կիբերհանցագործությունների մեջ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ ա այս մասին հայտնում է նախարարությանը կից գործող Օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչությունը։

Հաղորդագրությունում նշվում է, որ պատժամիջոցներ են սահմանվել իրանական կիբերխմբի նկատմամբ․ «Իրանական կառավարությունը երկար տարիներ օգտագործում է վնասակար ծրագիր (ստեղծված Rana Intelligence Computing Company-ի կողմից-խմբ․)՝ իրանցի ակտիվիստներին, լրագրողներին և միջազգային կազմակերպությունների հետապնդելու համար»։

Պատժամիջոցային ցուցակում են հայտնվել նաև Arch Consulting և Meamar Construction ընկերությունները, որոնց Վաշինգտոնը մեղադրում է «Հըզբոլլահի» հետ կապերի մեջ։

Ցուցակում հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ բոլոր գործարքներն արգելվում են, նրանց ակտիվներն ԱՄՆ տարածքում՝ սառեցվում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Վաշինգտոն   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները