Նյու Յորքի իշխանությունները կրկին հետաձգել են ուսումնական տարին սկսելու օրը

12:45   18 Սեպտեմբեր 2020    209

Նյու Յորքի իշխանությունները կրկին հետաձգել են դպրոցներում պարապմունքները վերսկսելու օրը COVID-19-ի համավարակի ֆոնին:

Քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոյի խոսքով՝ Նյու Յորքի առողջապահության դեպարտամենտի մասնագետներն իրեն ծանուցել են, որ այս պահին ամեն ինչ պատրաստ չԷ ուսումնական հաստատություններում աշխատանքը լրիվ ծավալով վերսկսելու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Նրանք իրական եւ միանգամայն հիմնավորված անհանգստություններ ունեն»,- ընդգծել Է նա:

Քաղաքագլուխը նշել Է, որ իշխանությունները պարապմունքներն սկսել թույլ կտան սոսկ այն դեպքում, եթե ապահովվի «լիակատար անվտանգություն բոլորի համար, ովքեր առանչություն ունեն դպրոցական հանրակցության հետ»:

Քաղաքագլխի հայտարարության համաձայն՝ երկրի խոշորագույն դպրոցական օկրուգում մանկապարտեզները կբացվեն երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 21-ին: Տարրական դպրոցները կբացվեն սեպտեմբերի 29-ին, իսկ միջին եւ բարձր դասարանների աշակերտները պարապմունքները կսկսեն հոկտեմբերի 1-ին:

Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Քուոմոն ավելի վաղ բազմիցս հայտարարել Է, որ կորոնավիրուսի բռնկում առաջանալու դեպքում պարապմունքների դադարեցման հարցերը պետք Է որոշեն առանձին դպրոցական օկրուգների ղեկավարները:

Մասնավորապես, Նյու Յորք քաղաքի դպրոցական օկրուգի համար, որտեղ կան 1 800 դպրոց եւ 1,1 միլիոն աշակերտ, կսահմանվեն կորոնավիրուսի թեստավորման ավելի խիստ ստանդարտներ: Այնտեղ դպրոցները փակ կլինեն, եթե օկրուգի տարածքում ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվը յոթ օրվա ընթացքում գերազանցի 3 տոկոսը, մինչդեռ մնացած դպրոցական օկրուգների համար այդ չափանիշը սահմանված Է 5 տոկոսի մակարդակում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նյու-Յորք  


Վերնագիրի այլ պիտակները