Ֆրանսիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման ռեկորդային ցուցանիշ է արձանագրվել

13:57   18 Սեպտեմբեր 2020    224

Ֆրանսիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման ռեկորդային ցուցանիշ է գրանցվել՝ վարակակիրների թիվն ավելացել է 10 593-ով:

Հաղորդվում է, որ համավարակի ողջ ընթացքում վարակման 415 481 դեպք է գրանցվել. 31 095 վարակակիր մահացել է, ապաքինվել՝ 90 840 մարդ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչպես ավելի վաղ Tert.am-ն էր տեղեկացրել, վերջին երկու շաբաթվա ընթացքում Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի զգալի աճ է գրանցվել: Օրեր առաջ երկրի վարչապետ Ժան Կաստեքսը հայտարարել էր, որ կորոնավիրուսի տարածման ցուցանիշերի ակնհայտ վատթարացում է նկատվում, վարակի ուժգնությունը չի թուլանում, և պետք է դեռ մի քանի ամիս ապրեն վարակի հետ մեկտեղ:

Ֆրանսիայի վարչապետը, միաժամանակ, հայտարարել էր, որ չնայած համաճարակային իրավիճակի սրմանը, փորձելու են խուսափել սահմանափակումները խստացնելուց:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները