ԱՄՆ Կոնգրեսում մարիխուանայի օրինականացման օրենքի քվեարկությունը հետաձգվել է

13:28   18 Սեպտեմբեր 2020    233

ԱՄՆ-ում դեմոկրատ կոնգրեսականները որոշել են հետաձգել դաշնային մակարդակում մարիխուանայի օրինականացման վերաբերյալ օրինագծի քվեարկությունը, հաղորդում է ամերիկյան The Hill պարբերականը:

Քվեարկությունը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում նախատեսված էր գալիք շաբաթ, սակայն առավել կենտրոնամետ հայացքներ ունեցող դեմոկրատները անհանգստություն են հայտնել քվեարկությունն այժմ անցկացնելու հարցում այն պատճառով, որ համավարակի պայմաններում տնտեսական աջակցման հերթական ծրագիրը դեռևս մշակման փուլում, իսկ մինչ այդ նման նախագծի ընդունումն, ըստ կոնգրեսականների, նպատակահարմար չէ:

Այդ իսկ պատճառով բացառված չէ, որ օրենքի քվեարկությունն անցկացվի միայն ԱՄՆ նախագահի՝ նոյեմբերին կայանալիք ընտրություններից հետո, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ ներկայացված օրինագծի՝ առաջարկվում է մարիխուանան դուրս բերել դաշնային մակարդակում արգելված նյութերի ցանկից, բայց դրա առուվաճառքը օրինականացնելու համար նախանգային իշխանությունները պետք է համապատասխան փոփոխություններ կատարեն նահանգային օրենսդրության մեջ:

Ներկայացուցիչների պալատում հավանության արժանանալուց հետո այն պետք է քվեարկության դրվի Սենատում, ապա, ընդունվելուց հետո, ներկայացվի ԱՄՆ նախագահի ստորագրմանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները