Բայդենը Թրամփի վաղաժամկետ պաշտոնաթողության կոչ է արել COVID-ի դեմ պայքարում վրիպումների համար

14:28   18 Սեպտեմբեր 2020    207

Դոնալդ Թրամփը պետք Է այժմ վայր դնի ԱՄՆ-ի նախագահի լիազորություններն այն վիրպումների համար, որոնք նա թույլ Է տվել երկրում կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ ա այդ մասին Դեմոկրատական կուսակցությորնից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Ջոզեֆ Բայդենը հայտարարել Է սեպտեմբերի 17-ին ընտրողների հետ կայացած հանդիպմանը, որը կազմակերպվել Էր CNN հեռուստաընկերության եթերում:

«Նույնիսկ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման դաշնային կենտրոնի տնօրենն Է հայտարարել, որ հունվարից դիմակաների ռեժիմի ժամանակին սահամանումը կարող Էր 100 հազար ամերիկացիների կյանք փրկել»,- նշել Է Բայդենը: Նրա տեսակետով՝ պետության ղեկավարը պետք Է բոլոր իրավիճակներում լինի ազնիվ հասարակության հանդեպ եւ ասի ճշմարտությունը, ինչպիսին Էլ որ այն լինի:

«Ներկայիս նախագահը պետք Է պաշտոնաթող լինի»,- հայտարարել Է Բայդենը: Նրա կարծիքով՝ Թրամփը համավարկի դեմ պայքարում ղեկավարվում Է սոսկ ֆոնդային սակարանի սակարկություններով եւ երկրորդ ժամկետով վերընտրման նկատառումներով: Դեմոկրատը նաեւ կարծում Է, որ հանրապետականն իրոք հենց ամենասկզբից նվազեցրել Է կորոնավիրուսային վարակի վտանգավորության չափը: «Բայց նա գիտեր ամենը եւ ոչինչ չի ձեռնարկել: Դա գրեթե հանցագործություն Է»,- պդել Է Բայդենը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բայդեն  


Վերնագիրի այլ պիտակները