Սպիտակ տան նախկին աշխատակցուհին պատմել է համավարակին Թրամփի արձագանքի մասին

15:33   18 Սեպտեմբեր 2020    214

Սպիտակ տունը քննադատությունների տարափ է տեղացել երկրի փոխնախագահ Մայք Փենսի` ազգային անվտանգության գծով նախկին օգնական Օլիվիա Թրոյի հասցեին, երբ նա պատմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ կորոնավիրուսի մասին ոչ միանշանակ հայտարարության մասին:

Ըստ Թրոյի՝ նախագահը ժամանակին հայտարարել է, որ «կորոնավիրուսը, հնարավոր է, շատ լավ բան լինի, քանի որ կազատի իրեն ոչ հաճելի մարդկանց ձեռքը սեղմելու պարտականությունիցլ»:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է Daily Mail պարբերականը:

Օլիվիա Թրոյը Թրամփի վարչակազմի վերջին նախկին անդամն է, որը դեմ է արտահայտվել նախագահին և ընտրողներին կոչ է արել Թրամփին չվերընտրել նույն պաշտոնում:

Թրոյը գալիք նախագահական ընտրություններին աջակցում է դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենին և Թրամփի մասին նրա պատմածը պարբերականը կապում է հենց դրա հետ, սակայն միևնույն ժամանակ Թրամփը նշել է, որ ինքը առհասարակ չի ճանաչում Թրոյին:

«Ես գաղափար չունեմ, թե ով է նա, նա ինձ չի ճանաչում: Ես նոր եմ լսել այդ մասին, նա փոխվարչապետի մոտ է աշխատել: Ինչքան ես գիտեմ, մենք չենք հանդիպել»,-ասել է Թրամփը` պատասխանելով Թրոյի մասին իրեն տրված հարցին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները