Վենեսուելական խոշորագույն նավթի լցանավն անցել է ռուսական դրոշի ներքո

16:48   18 Սեպտեմբեր 2020    276

Խոշորագույն նավթի լցանավը, որն ավելի վաղ շահագործվել Է Վենեսուելայում, մայիսի վերջին անցել Է ռուսական դրոշի ներքո՝ ստանալով «Մաքսիմ Գորկի» անվանումը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասվում Է Equasis ծովային նավերի տվյալների բազայի նյութերում:

2013 թվականից նավը շահագործվել Է Վենեսուելայի տարածքում՝ «Այակուչո» անվանմամբ, բայց 2020 թվականի մայիսի 1-ին վերանվանվել Է «Մաքսիմ Գորկի»:

Ինչպես հետեւում Է տվյալների բազայից, ընթացիկ տարվա հունիսի 1-ից լցանավը երթեւեկում Է ՌԴ-ի դրոշի ներքո: Ռուսաստանի միջազգային ռեգիստրի փաստաթղթերի համաձայն, մայիսի վերջին լցանավը գրանցվել Է ՌԴ-ում, իսկ նավին դասակարգելու վերաբերյալ վկայականը օգոստոսի 20-ին տվել Է Ռուսաստանի նավագնացության գետային ռեգիստրը (ՌՆԳՌ):

Ինչպես հետեւում Է Equasis ծովային նավերի տվյալների բազայից, Վենեսուելայի դրոշի ներքո նավի սեփականատերը եղել Է գրանցված տերերից մեկը: Այժմ ՌԴ-ում սեփականատերը դարձել Է առեւտրային տերը:

Ընկերության անվանումը տվյալների բազայում չի նշվել: «Մաքսիմ Գորկի» լցանավը (թիվ IMO 6159470) ներկայում խոշորագույնն Է, որը շահագործվում Է Ռուսաստանի տարածքում: Այն VLCC (Very Large Crude Carrier) կարգի Է՝ 320,8 հազար տոննա դեդվեյթով: Ճյուղային ռեսուրսների տվյալների համաձայն, դրանից առաջ ՌԴ-ում խոշորագույն լցանավերը եղել են 300 հազար տոննա դեդվեյթով «Ումբա» եւ 309 հազար տոննա դեդվեյթով «Կոլա» լողացող նավթամբարները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վենեսուելա  


Վերնագիրի այլ պիտակները