ԱՄՆ-ի գլխավոր սանիտարական բժիշկը կոչ է արել դիմակներ կրել նաև համավարակի ավարտից հետո

17:09   18 Սեպտեմբեր 2020    235

Միացյալ նահանգների գլխավոր սանիտարական բժիշկ Ջերոմ Ադամսը հայտարարել է կորոնավիրուսային համավարակի ավարտից հետո էլ դիմակներ կրելու և շենքեր մտնելուց ջերմաչափման անհրաժեշտության մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մենք պետք է սովորենք ապրել նոր կանոններով: Այն, ինչ մենք տասնամյակներ շարունակ ասել ենք մարդկանց, որ անեն գրիպից պաշտպանվելու համար, նրանք այժմ անում են կորոնավիրուսից պաշտպանվելու համար»,- ասել է Ադամսը:

Նրա խոսքով, ԱՄՆ-ի իշխանությունները պետք է մտածեն գրիպի սեզոններին շենքեր մուտք գործելիս պարտադիր ջերմաչափումներ մտցնելու մասին:

Նա նաև հավելել է, որ մարդկանց պետք է հորդորել, որ տանը մնան հիվանդության ամենաչնչին ախտանիշի դեպքում:

Պաշտոնյան հայտնել է, որ համավարակի սկզբից ի վեր ավելի քան 100 միլիոն ամերիկացի կորոնավիրուսի թեստ է հանձնել:

Կորոնավիրուսի ամերիկյան պատվաստանյութն, ըստ Ադամսի, կհայտնվի մինչև 2020-ի ավարտը:

Վերջին տվյալների համաձայն, ԱՄՆ-ում կորոնավիրուս է ախտորոշվել ավելի քան 6.6 միլիոն մարդու մոտ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները