Լեհաստանը սպառնացել է պատժամիջոցներ սահմանել Բելառուսի նկատմամբ

17:15   18 Սեպտեմբեր 2020    317

Լեհաստանը քննարկում է Բելառուսի դեմ ազգային պատժամիջոցներ մտցնելու հնարավորությունը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է Լիտվայի նախագահի մամուլի ծառայությունը՝ հղում կատարելով Լեհաստանի և Լիտվայի նախագահների սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած հեռախոսազրույցին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Նախագահները քննարկել են նաև Բելառուսի դեմ պատժամիջոցների հարցը: Լեհաստանը հրավիրվել է միանալու տարածաշրջանային պատժամիջոցների կիրառմանը և դրանով համերաշխություն ցուցաբերելու ագրեսիայի և քաղաքական հաշվեհարդարների ենթարկվող Բելառուսի քաղաքացիական հասարակությանը», - ասված է հայտարարության մեջ:

«Լեհաստանի նախագահը տեղեկացրել է, որ քննարկում է Բելառուսի դեմ ազգային պատժամիջոցներ սահմանելու հարցը»,- հայտնել են Լիտվայի նախագահի մամուլի ծառայությունից:

Ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր. ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցներն ամեն օր փողոց են դուրս գալիս՝ բողոքելով ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լեհաստան  


Վերնագիրի այլ պիտակները