39-ամյա պայմանագրային հայ զինծառայողի մեքենան Վահանի մարտական դիրքի մոտ ականի վրա պայթել է

17:25   18 Սեպտեմբեր 2020    575

Սեպտեմբերի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Hayatsk.info-ն հայտնում է, որ սեպտեմբերի 16-ին ժամը 10։25-ի սահմաններում «Ճամբարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «փակ գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Ճամբարակ քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Արգիշտի Կ.-ն է, որը նույն օրը՝ ժամը 09։00-ի սահմանում, «ԶԻԼ» մակնիշի՝ առանց համարանիշի ավտոմեքենայով Վահան գյուղի սահմանամերձ տարածքում՝ մարտական դիրքերի հարևանությամբ, ականի վրա պայթելու հետևանքով է վասվածքներ ստացել։

Պարզվել է, որ Արգիշտի Գ.-ն ծառայում է Հայաստանի ՊՆ N զորամասում՝ որպես պամանագրային հայ զինծառայող, ինչի համար էլ տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի ՊՆ ռազմական ոստիկանություն, և դեպքի վայր են ժամանել Գեղարքունիքի մարզի Ճամբարակի ռազմական ոստիկանության ծառայողները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները