ԱՄՆ-ը երեք իրանցիների մեղադրել է արբանյակային տեխնոլոգիաներ գողանալու մեջ

17:29   18 Սեպտեմբեր 2020    201

ԱՄՆ-ի իշխանություններն Իրանի երեք քաղաքացիների մեղադրանք են առաջադրել համակարգչային համակարգերը «կոտրելու» գործողության մեջ՝ նպատակ ունենալով տեղեկություններ գողանալ ամերիկյան օդատիեզերական եւ արբանյակային տեխնոլոգիաների վերաբերյալ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասվում Է Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության կայքում:

Կայքում զետեղած մեղադրանքի պատճենի համաձայն, երեք իրանցիները, գործելով ԱՄՆ-ում ահաբեկչական կազմակերպություն համարվող Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (Իրանի զինված ուժերի զորամաս) օգտին, 2015 թվականի հուլիսից մինչեւ 2019 թվականի փետրվարն անցկացրել են մեծ թվով ընկերությունների ու կազմակերպությունների կայքերը «կոտրելու» գործողություն:

Ինչ-որ մի պահի նրանք ունեցել են գրոհի համար 1800 հաշվեգրանցումներից բաղկացած ցուցակ, ներառյալ ձայնագրություններ, որոնք պատկանում Էին օդատիեզերական սեկտորի եւ արբանյակային տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններին, ինչպես նաեւ Ավստրալիայում, Իսրայելում, Սինգապուրում, ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում միջազգային կառավարական կազմակերպությունների, ասվում Է փաստաթղթում:

Երեք մեղադրյալներից յուրաքանչյուրին սպառնում Է մինչեւ 20 տարվա ազատազրկում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները